Մեր մասին
«Կոնտե Էլեգանտ» ՍՊԸ
Մեր մասին
«Կոնտե Էլեգանտ» ընկերությունը միշտ առաջնորդվել է մեկ պարզ սկզբունքով՝ առաջարկել բարձրորակ և տարբերվող ապրանքատեսակներ՝ լավագույնը սպառողին։ Ավելի քան 20 տարի ընկերությունը համարվում է որակի չափանիշ՝ զուգագուլպաների, ներքնազգեստի, լվացող և մաքրող միջոցների ներմուծման և այսօր արդեն նաև արտադրության ոլորտում։ «Կոնտե Էլեգանտը» շարունակաբար պահպանում է իր բարի անունն ու առաջատար դիրքը հայաստանյան շուկայում՝ հետևելով ոլորտի նորություններին և մատուցելով սպառողին միայն լավագույն արտադրանք։
Հիմնադրում և սկզբնական փուլ
Ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին՝ Վիգեն Ավետիսյանի կողմից։ Սահմանափակ և սուղ ռեսուրսներով գործող փոքր ընկերությունը ժամանակի ընթացքում դարձավ առաջատար ու լավագույն ընկերություններից մեկը: Գործունեության առաջին օրվանից հմուտ ղեկավարի ճիշտ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ ձևավորվեց ընկերության հստակ գործելաոճը և սկզբունքները, որոնք տարիների ընթացքում կատարելագործվելով ապահովել են մրցունակ և բարձրորակ ապրանքաշարք սպառողին։
Գործակցություններ և շուկայի դիրք
Շուրջ 30 տարի «Կոնտե Էլեգանտ» ՍՊԸ-ն համագործակցում է բելառուսական «Conte Spa» ընկերության հետ և հանդիսանում է նրա պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում, ներկայացնելով բոլոր հայտնի ապրանքանիշերը։ Ընկերությունը զբաղեցնում է մոտ 50–60% շուկայի բաժինը գուլպաների և զուգագուլպաների ոլորտում։«Կոնտե Էլեգանտ» -ը նաև հանդիսանում է իսրայելական Bagi ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունը մասնագիտացած է բարձր արդյունավետությամբ կենցաղային քիմիայի և մաքրող միջոցների մշակման ու արտադրության մեջ, որոնց թվում են էկոլոգիապես մաքուր, առանց ֆոսֆատների ապրանքներ՝ Մեռյալ ծովի հանքանյութերով։ Ընկերության արտադրանքն ընդգրկում է ավելի քան 120 տեսակ՝ լվացող, կենցաղային ու խնամքի միջոցներ, ներառյալ գելեր լվացքի համար, սպասք լվացող, խոհանոցի ու լոգարանի միջոցներ, ինչպես նաև սպասք և տեքստիլ պարագաներ՝ անձեռոցիկներ, սպունգեր։ Հայտնի արտադրանքն է Shumanit միջոցը։ Բագիի ապրանքներն արտահանվում են ԱՄՆ, Ռուսաստանից, ԱՊՀ երկրների շուկաներ և հաճախորդներին առաջարկում է սկզբունքը՝ «Հեշտ մաքրություն», որը խնայում է ժամանակն ու ուժերը։
Խանութների ցանց
Երևանում 2005 թվականին բացվեց առաջին մասնագիտացված խանութը, իսկ 2008-ին՝ երկրորդը, որտեղ ներկայացված են զուգագուլպաներ, ներքնազգեստ և տնային հագուստ։ Լինելով Հայաստանում առաջին ներքնազգեստի մասնագիտացված վաճառասրահը, ընկերությունը շուկա ներմուծեց նոր մշակույթ, որտեղ հաճախորդը կարող է քայլել քաղաքակրթական նորույթներին համահունչ միջավայրում։Conte ապրանքանիշի հետ մեկտեղ խանութներում ներկայացված են նաև մի շարք եվրոպական հայտնի բրենդներ՝ Nikol Djumon, Key, V.O.V.A, Gisela, Cornette, Lisca, Visavis, Mariposa, Alla Buone։2017 թվականից համագործակցելով եվրոպական Queen Lingerie ընկերության հետ՝ բացվել են 4 ֆրանչայզինգ խանութներ՝ Yerevan Mall, Rio Mall, Metronome և Megamall առևտրային կենտրոններում, յուրաքանչյուրը միջինը 70–110 քմ վաճառատարածքով։
SAVA բրենդ և արտադրական նորույթներ
2021 թվականին ստեղծվեց սեփական բրենդը՝ SAVA-ն, որը զբաղվում է ժամանակակից, բարձր արդյունավետությամբ մաքրող միջոցների մշակմամբ և արտադրությամբ։ Ընկերությունը սպառողին առաջարկում է լայն տեսականի՝ լվացող, մաքրող, սպիտակեցնող և ախտահանող միջոցներ, հիգիենիկ պարագաներ և այլ կենցաղային ապրանքներ։ Արտադրության ողջ պրոցեսը վերահսկվում է պրոֆեսիոնալ ինժեներների և քիմիկ-տեխնոլոգների կողմից՝ բացառելով անորակ արտադրանքի թողարկումը։ Ընկերության արտադրամասերը հագեցած են ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով, որոնք մշտապես թարմացվում և կատարելագործվում են։ Արտադրանքը համապատասխանում է միջազգային չափանիշներին, ապահովում ակնթարթային ազդեցություն և անվնաս է շրջակա միջավայրի համար։ Ապրանքաշարքում օգտագործվում են եվրոպական բարձրորակ տեխնոլոգիաներ, հումքեր, անուշահոտություններ, որոնք մաքրությունը վերածում են հաճելի ու յուրահատուկ փորձի։ Նպատակը մեկն է՝ հայ սպառողին հասանելի դարձնել եվրոպական մակարդակի բարձրորակ արտադրանք մրցունակ գներով:
Նվաճումներ և մրցանակներ
Ընկերությունը բազմիցս արժանացել է տեղական և միջազգային բարձրագույն մրցանակների՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Սպառողների ազգային ասոցիացիայի և Ազգային մրցանակաբաշխությունների շրջանակում, ինչպես նաև մրցանակներ տարբեր բիզնես ֆորումներից՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից: Կոնտե և Բագի ապրանքանիշերը տարբեր տարիներին անընդմեջ ստացել են Գրան Պրի, «Առևտրի առաջատար» մրցանակներ, իսկ SAVA բրենդը վերջերս արժանացավ «Տարվա լավագույն ապրանքատեսակ» բարձրագույն պարգևի: Սպառողի վստահությունը՝ ընկերության ամենամեծ ձեռքբերումն է։ 21-րդ դարում արտադրողին ընտրելիս կարևոր է գնահատել նրա փորձը, անցած ուղին և ապրանքների որակը։ SAVA ապրանքանիշը և «Կոնտե Էլեգանտ» ընկերության ապրանքատեսականին արդեն երկար տարիներ մեր ժողովրդի ընտրությունն են՝ դառնալով նրանց առօրյայի անբաժան մասը։
060 37-02-10
Մեր հեռախոսահամարը
010 35-01-61
Մեր հեռախոսահամարը
010 35-01-61
Մեր հեռախոսահամարը
060 37-02-10
Մեր հեռախոսահամարը